«Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն այլևս չի գործում. Իլհամ Ալիև
 «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն այլևս չի գործում.  Իլհամ Ալիև
09:11     20 02 2023    
«Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն այլևս չի գործում:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում «Շարժելով սարե՞ր. Անվտանգության ամրապնդում Հարավային Կովկասում» պանելային քննարկմանը:

«Ի գիտություն բոլորի՝ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն այլևս չի գործում։ Դա իրականում ռուսական արտահայտություն է: «Նագորնո» նշանակում է «լեռնային»։ Իսկ Ադրբեջանում չկա այնպիսի վարչական միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է», - ասել է երկրի ղեկավարը։ «Ուստի, իհարկե, ես կցանկանայի խնդրել մեր գործընկերներին հարգանք ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության և Սահմանադրության նկատմամբ։ Կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը, որտեղ հայ բնակչություն կա, - հավելել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս