Իլհամ Ալիև. Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած դրույթ անընդունելի է
  Իլհամ Ալիև.  Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած դրույթ անընդունելի է
20:30     18 02 2023    
Հանդիպումը լավ անցավ, կարծում եմ՝ կառուցողական էր։ Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին Մյունխենում հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հանդիպման մասին հարցին՝ երկրի ղեկավարն ասել է. «Իհարկե, ես ևս մեկ անգամ ներկայացրեցի իմ դիրքորոշումը։ Հիմնական հարցն այն է, որ այս խաղաղ պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած դրույթ անընդունելի է։ Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացվել է նաև այս հարցում: Երեք օր առաջ մենք ստացանք Հայաստանի պատասխան առաջարկները։ Ներկայումս մենք ուսումնասիրում ենք դրանք»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս