Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Մյունխեն կատարած այցի շրջանակներում Արևելյան Գերմանիայի բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի հետ հանդիպմանը։
Իլհամ Ալիև ընդգծել է Եվրամիություն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ անցյալ տարի Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի ոլորտում ստորագրված ռազմավարական փաստաթղթի կարևորությունը:
Նշելով, որ Ադրբեջանն ունի վերականգնվող էներգիայի մեծ ներուժ ինչպես Կասպից ծովի ադրբեջանական հատվածում, այնպես էլ ցամաքում՝ նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Եվրամիության հետ գործընկերության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում այս նախագծի զարգացման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ այս ոլորտում գերմանական ընկերությունների հետ համագործակցության մեծ հնարավորություններ կան։