Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, այցի շրջանակներում Բաղդադում կայացել է Ադրբեջանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը։
Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, բազմակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության և Չմիավորման շարժման շրջանակներում: Կողմերն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP) շրջանակներում փոխգործակցությանը։
Այցի ընթացքում Յալչին Ռաֆիևը հանդիպել է Իրաքի կապի նախարար, Ադրբեջանա-իրաքյան առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հիամ Ալ-Յասիրիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է հանձնաժողովի դերը երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման գործում, և վստահություն է հայտնվել, որ հանձնաժողովի հաջորդ նիստը, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում Բաքվում, նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։