Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը
  Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը
12:27     21 04 2025    
Ազատագրված տարածքներում ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում Աղդամ-Ասկերան-Խոջալու-Խանքենդի ճանապարհի շինարարությունը 72%-ով ավարտված է։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը։

Ճանապարհը սկիզբ է առնում Բարդա-Աղդամ ճանապարհից և ունի 33,6 կմ ընդհանուր երկարություն։ Ներկայումս տարվում են հողային աշխատանքներ, շարունակվում է ճանապարհի վրա գտնվող 5 միաթռիչք և եռաթռիչք կամուրջների շինարարությունը:

Նշենք, որ Աղդամ-Ասկերան-Խոջալու-Խանքենդի ավտոճանապարհը կհեշտացնի տեղաշարժը տարածաշրջանում, էական ազդեցություն կունենա գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման վրա, ինչպես նաև թույլ կտա Բարդայից գնալ Խանքենդի, Շուշա և Լաչին՝ շրջանցելով Աղդամը:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խանքենդի  


Լրահոս