Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները, ՌՕՈՒ-ն և ՌԾՈՒ-ն տագնապով բարձրացվել են - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները, ՌՕՈՒ-ն և ՌԾՈՒ-ն տագնապով բարձրացվել են -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:09     09 02 2023    
Ընթացիկ տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի զորատեսակներում և զորամասերում հաջողությամբ իրականացվում են ուսումնական նոր շրջանի գործնական պարապմունքներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, պլանի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով բարձրացված և համակենտրոնացման գոտիներ դուրս բերված ստորաբաժանումները կրակային դիրքեր են գրավել նշանակված վայրերում։

Հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները, ռազմաօդային և ռազմածովային ուժերը, համագործակցելով, գործնական գործողություններ են մշակել մարտական առաջադրանքների կատարման համար։

Զինծառայողները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցադրել՝ զորքերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու, ստորաբաժանումների կայուն, անխափան և օպերատիվ ղեկավարումն ու կառավարումն ապահովելու համար անցկացված պարապմունքներում։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս