Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպումը Ղարաբաղում - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպումը Ղարաբաղում -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:20     08 02 2023    
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը մի քանի զորամասերում ստուգել է ծառայողական և մարտական գործողությունները, զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպումը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին, նշվել է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ուշադրության և հոգատարության շնորհիվ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները զորամասերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու համար։

Մարտական դիրքերում գլխավոր շտաբի պետին զեկուցվել է Օպերատիվ իրավիճակի մասին։ Նշվել է, որ մարտական հերթապահությունը Ղարաբաղի տնտեսական շրջանում իրականացվում է հերթապահ ուժերով և ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած միջոցներով, հակառակորդը գտնվում է մշտական հսկողության տակ։ Գլխավոր շտաբի պետը հրամանատարությանը հանձնարարել է մարտական հերթապահությունն ավելի լավ կազմակերպել և իրականացնել:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԶՈՒ  


Լրահոս