Ստուգվել է ադրբեջանական զորքերի մարտական պատրաստվածությունը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ստուգվել է ադրբեջանական զորքերի մարտական պատրաստվածությունը -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:47     07 02 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոր ուսումնական շրջանի շրջանակներում ադրբեջանական բանակի զորամասերում և զորքերում անցկացվել են գործնական պարապմունքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, պլանի համաձայն, մշակվել են տագնապի ազդանշանով մշտական տեղակայման վայրը փոխելու գործողություններ։

Զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են՝ հաշվի առնելով ժամանակակից մարտական փորձը, Ցամաքային զորքերի, ՌՕՈւ-ի, ՌԾՈւ-ի, Հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները կատարել են տարբեր առաջադրանքներ։

Վարժանքների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի մարտական պատրաստվածության հետագա կատարելագործմանը` հնարավոր վտանգները օպերատիվ կանխելու, ինչպես նաև ստորաբաժանումների կայուն, անխափան և օպերատիվ ղեկավարումն ու վերահսկումն ապահովելու համար:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս