Ադրբեջանական բանակի ցամաքային զորքերը կատարելագործում են կրակի վարման հմտությունները
 Ադրբեջանական բանակի ցամաքային զորքերը կատարելագործում են կրակի վարման հմտությունները
12:08     04 02 2023    
Ցամաքային զորքերի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ավարտվել են հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից կրակի վարման գործնական պարապմունքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ԱՀ ՊՆ-ին հղումով, հրաձգության պարապմունքների մեկնարկից առաջ անձնակազմին բացատրվել են անվտանգության կանոնները, անցկացվել են պարապմունքեր՝ զինծառայողների տեսական գիտելիքները բարելավելու նպատակով։

Ծանոթանալով հրաձգության պայմաններին, տարբեր կատեգորիաների զինծառայողները՝ մարզական հարթակներում հաջողությամբ կատարել են զենքերը մարտական պատրաստության բերելու և պայմանական հակառակորդի հայտնաբերված թիրախները ոչնչացնելու խնդիրները:

Դաշտային պայմաններում անցկացվող հրաձգության վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվում է՝ անձնակազմի հմտությունների կատարելագործմանը ճշգրիտ կրակով թիրախներ ոչնչացնելու՝ թիրախավորման կանոնների պահպանմամբ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս