Շուշան կառաջադրվի ՏՀԿ զբոսաշրջության մայրաքաղաք
Շուշան կառաջադրվի ՏՀԿ զբոսաշրջության մայրաքաղաք
16:47     24 01 2023    
Շուշան կառաջադրվի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) զբոսաշրջության մայրաքաղաք 2026 թվականին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Տաշքենդում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) նախարարների խորհրդի 26-րդ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Իր ելույթում նախարարը նշել է, որ կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության շրջանակներում միջոցառումներ կձեռնարկվեն՝ ՏՀԿ-ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Մաքուր էներգիայի կենտրոնի, ինչպես նաև ՏՀԿ տնտեսական հետազոտությունների կենտրոնի գործունեությունը սկսելու համար, որոնք նախատեսվում է ստեղծել Բաքվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս