ԱՀ պաշտպանության նախարարության և օմբուդսմենի գրասենյակի միջև ստորագրվել է համատեղ գործունեության մասին պլանը
 ԱՀ պաշտպանության նախարարության և օմբուդսմենի գրասենյակի միջև ստորագրվել է համատեղ գործունեության մասին պլանը
14:35     10 01 2025    
Պաշտպանության նախարարությունը և Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը (Օմբուդսմեն) ստորագրել են՝ 2025 թվականի համատեղ գործունեության պլանը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, պլանի համաձայն որոշվել են՝ տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների անցկացման վայրերն ու ժամկետները՝ Զինված ուժերի ենթակայության զորատեսակներում, կազմավորումներում, միավորումներում, զորամասերում և հատուկ ռազմական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև որոշվել են միջոցառումների անցկացմանը պատասխանատու անձինք: Առաջիկա միջոցառումների շրջանակներում կանցկացվեն մի շարք հանդիպումներ՝ նվիրված զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավիճակի ուսումնասիրությանը, կլսվեն տարբեր թեմաներով զեկուցումներ և կարծիքների հանգամանալից փոխանակում կանցկացվի։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ՊՆ  


Լրահոս