Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնում է պակիստանյան The News International հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
«Պակիստանն ակտիվորեն ձգտում է ընդլայնել իր ներգրավվածությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ իր «Կենտրոնական Ասիայի տեսլական» քաղաքականության շրջանակներում և ամրապնդում է կապերը Հարավային Կովկասի կարևոր երկրների հետ: Այս ռազմավարությանը հետևելով, վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի երրորդ շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան և Ուզբեկստան»,- նշում է հրատարակությունը։
Նրա խոսքով, այցի ընթացքում կառավարության ղեկավարին կուղեկցեն փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար սենատոր Մուհամմադ Իսհակ Դարը, մի շարք դաշնային նախարարներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ։
«Իրազեկ աղբյուրների համաձայն՝ Պակիստանը նախատեսում է այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր կնքել՝ ուղղված երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը»,- ասվում է հրապարակման մեջ։