Ֆիդան. Թուրքիան աջակցում է Ալիևի վճռական քայլերին տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ
  Ֆիդան.  Թուրքիան աջակցում է Ալիևի վճռական քայլերին տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ
16:02     10 01 2025    
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված վճռական քայլերին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար մնացել են մի քանի կետեր, որոնք պետք է ավարտին հասցվեն։ Մենք հուսով ենք, որ 2025 թվականին կայուն խաղաղություն ձեռք կբերվի, և մենք կտեսնենք բարգավաճ տարածաշրջան»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիդան   Թուրքիա  


Լրահոս