Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հայկական ԶԼՄ-ների տվյալներին հղումով, ընդհանուր առմամբ կրճատվել է 12 «ՊԱԶ» ավտոբուս։ Նրանք Երևանի հեռավոր շրջաններից տեղափոխել են Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցներին: Առավոտ շուտ նրանց բերել են, երեկոյան տարել են տները։
ԶԼՄ-ները գրում են, որ նոր որոշման ընդունումից հետո, Հայաստանի պաշտպանության նախարարության տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր կացության մեջ։ ՊՆ շենքը գտնվում է Երևանի ծայրամասում (Նոր Նորք թաղամասում), և այնտեղ հասնելը հեշտ չէ։ Հիմնական տրանսպորտային զարկերակը` Գայի պողոտան, անցնում է մոտավորապես 1,5 կմ հեռավորության վրա:
Այսպիսով, մարդիկ ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել աշխատանքի հասնելու համար, երբեմն փոխել տրանսպորտը, հետո ոտքով գնալ, կամ գումար ծախսել տաքսու համար: