Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, արարողությանը ելույթ ունեցած Ռազմածովային ուժերի հրամանատար, առաջին ռանգի կապիտան Շահին Մամեդովը շնորհավորել է շրջանավարտներին և հաջողություններ մաղթել հետագա ծառայության մեջ։
Նա հատուկ ընդգծել է նման դասընթացների կարևորությունը զինվորականների մասնագիտական մակարդակի և գործնական հմտությունների հետագա բարձրացման առումով և շնորհակալություն հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի հրահանգիչներին դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։
Այնուհետև շրջանավարտներին հանձնվել են վկայականներ և կրծքանշաններ։