Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Թուրքիայի ղեկավարի համապատասխան որոշումը տեղադրվել է Resmi Gazete-ի իրավական տեղեկատվական պորտալում։
Մինչ այդ Բիրոլ Աքգյունը զբաղեցրել է Թուրքիայի կրթական Maarif Vakfı հիմնադրամի նախագահի պաշտոնը։
Նախագահի հրամանագրով այլ նշանակումներ են կատարվել՝ Զեքի Լևենթ Գյումրուկչուն՝ Թուրքիայի փոխարտգործնախարար, Ֆերհաթ Ալքան՝ Մոզամբիկի Հանրապետությունում դեսպան, և նախագահի գլխավոր խորհրդական Յակուպ Չայմազօղլուն՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում դեսպան։ Դեսպաններ են նշանակվել նաև Կուբայում և ԱՄԷ-ում։