Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական մամուլին, ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Փաշինյանը հունվարի 17-ին այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և պաշտոնատար այլ անձինք:
Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները: