Այս տարվա հոկտեմբերի 8-ին տարածված հաղորդագրությունում նշվում էր, որ պետական սահմանին Հայաստանի բարձրացրած դրոշների վրա հստակ երևում է խաչի պատկերը։ Նորություններում տեղ են գտել նաև խաչով դրոշների լուսանկարներ և տեսանյութեր: Դրանք բարձրացվել էին Գյորուսի շրջանի Շուռնուխ և Որոտան գյուղերում։
Zinvor.info-յին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ ժամը 17-18-ի սահմաններում Որոտան գյուղի տարածք է բերվել վերամբարձ կռունկ, խաչով դրոշը իջեցվել է, իսկ տեղում բարձրացվել է առանց խաչի Հայաստանի պետական դրոշը։
Երեկ ժամը 20-ի սահմաններում հայերը Շուռնուխ գյուղում վերամբարձ կռունկի միջոցով իջեցրել են խաչով դրոշը և դրա տեղում առանց խաչի սովորական դրոշ են բարձրացրել։