Իլհամ Ալիև. Ադրբեջանա-իտալական երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանա-իտալական երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
10:12     12 01 2023    
Ռազմավարական գործընկերության վրա հիմնված ադրբեջանա-իտալական երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետոյի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Նախագահն այս տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները՝ գոհունակությամբ նշելով իր վերջին այցը Իտալիա։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ շնորհավորական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության նոր վարչապետ Ջորջ Մելոնիին: Նա նշել է, որ թեև նոր Իտալիայում կառավարության ձևավորումից քիչ ժամանակ է անցել, պաշտպանության նախարարի մակարդակով այցը Ադրբեջան երկկողմ կապերի լավ ցուցիչ է: Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ նոր կառավարության և Ադրբեջանի համագործակցությունը հաջող կլինի։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս