Զաքիր Հասանովը հրամանատարների ուշադրությանն է ներկայացրել Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրած խնդիրները
 Զաքիր Հասանովը հրամանատարների ուշադրությանն է ներկայացրել Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրած խնդիրները
10:54     04 01 2023    
Հունվարի 3-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ այցելել է ցամաքային զորքերի շտաբ։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ Զ.Հասանովը լսել է՝ ցամաքային զորքերի մարտական կառավարման կենտրոնի օպերատիվ պայմանների մասին հաշվետվությունները և համապատասխան հանձնարարկաններ է տվել՝ ծառայողական և մարտական գործունեության հետ կապված։

Այնուհետև ցամաքային զորքերի ղեկավարության հետ անցկացված ծառայողական խորհրդակցությանը վերլուծվել են կատարված աշխատանքները, տրվել են հանձնարարականներ՝ զինծառայողների մարտունակության ու պրոֆեսիոնալիզմի մշտապես բարձր մակարդակի վրա պահելու, ստորաբաժանումների և հրամանատարական կետերի գործնական պարապմունքների անցկացման վերաբերյալ։

Զ.Հասանովը հրամանատարական կազմի ուշադրությանն է ներկայացրել՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները։ Նա հանդիպման մասնակիցներին հաջողություններ է մաղթել 2023 թվականին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս