Պատմաբան. Միայն Արեւմտյան Զանգեզուրում ադրբեջանցիները կոմպակտ ապրել են ավելի քան 70 գյուղերում
  Պատմաբան.  Միայն Արեւմտյան Զանգեզուրում ադրբեջանցիները կոմպակտ ապրել են ավելի քան 70 գյուղերում
18:01     26 12 2022    
«Դեկտեմբերի 24-ին Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչական շենքում անցկացվել է նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մի խումբ մտավորականների հետ։ Ես նույնպես ներկա էի այդ հանդիպմանը։ Միջոցառմանը պետության ղեկավարը հնչեցրել է շատ լուրջ ուղերձներ, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի համար, նախանշել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի գործունեության հետագա ուղղությունները։ Քանի որ անհնար է մեկ հոդվածում անդրադառնալ այդ ելույթի բոլոր տեսակնետերին, ես, որպես պատմաբան, հակիրճ կանդրադառնամ որոշ պահերի վրա»։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, այդ մասին հայտարարել է՝ պատմության գծով փիլիսոփայության դոկտոր, Արեւմտյան Ադրբեջանի համայնքի վարչության անդամ Նազիմ Մուստաֆան։ «Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ պետությունը, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն, գոյություն ունի պատմական ադրբեջանական հողերի վրա, մենք ունենք դա հաստատող փաստաթղթեր և քարտեզներ, և կարևոր է, որպեսզի համաշխարհային հանրությունը իմանա այս ամենի մասին։ Պետության ղեկավարը ասել է. «Ե՞րբ է հայ ժողովուրդը վերաբնակեցվել մեր հողերում։ Մենք այս ամենը շատ լավ գիտենք։ Ե՞րբ է վերաբնակեցվել Ղարաբաղում։ Ե՞րբ է վերաբնակեցվել Զանգեզուրում։ Ու՞մ կողմից է վերաբնակեցվել: Ինչպե՞ս է վերաբնակեցվել և ի՞նչ նպատակով։ Մենք լավ գիտենք այս ամենը։ Նրանք մեր տարածքում, Հարավային Կովկասում երբեք պետություն չեն ունեցել։ Եթե երբևիցե և եղել է, - դեռ չգիտես, թե ում պետությունն են նրանք փորձում վերագրել իրենց՝ այն հաստատ այստեղ չի եղել: Ուստի մենք անպայման պետք է սա նպատակաուղղված, կազմակերպված ձևով ներկայացնենք։ Վստահ եմ, որ մենք կհասնենք դրան»։

Պետության ղեկավարը նաեւ խորհուրդ է տվել չմոռանալ մեր պատմության սեւ էջերը։ Նա ընդգծել է, որ 1918 թվականին Իրավանը որպես նորաստեղծ հայկական պետության մայրաքաղաք հանձնելը՝ պատմական հանցագործություն էր, որը իր ետևից առաջացրել է հայերի կողմից նոր պահանջներ։ 1920 թվականին խորհրդային կառավարության որոշմամբ և հայ ազգայնականների համառությամբ տեղի ունեցավ հերթական պատմական հանցագործություն՝ Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից և նրա հանձնումը Հայաստանին։ Նախագահը 1948-1953 թվականներին Հայաստանից ադրբեջանցիների արտաքսումը գնահատել է, որպես մեր ժողովրդի դեմ հերթական հանցագործություն։ Այն ժողովրդի դեմ, ում նավթն ապահովեց Խորհրդային Միության հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում։

1987 թվականի աշնանը, երբ Հեյդար Ալիևը դուրս եկավ ԽՍՀՄ-ի ղեկավարությունից, հայկական ազգայնականության վերելքի արդյունքում Մոսկվայի հովանավորությամբ 3 տարվա ընթացքում տեղի ունեցավ ադրբեջանցիների արտաքսումը Հայաստանից։ Հետո մենք ապրեցինք հաջորդ ողբերգությունները՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի 30 տարվա օկուպացիան։ Պետության ղեկավարը հայտարարել է, որ մեր ժողովուրդը անդրդվելի է, և հավաքելով ուժերը, մենք 2020 թվականին վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը՝ թշնամիներին վտարելով մեր հողերից։

Նախագահ Իլհամ Ալիևը համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել է արտաքին ուժերի պաշտպանության ներքո հայերի օկուպացիայի տարիներին կատարած հանցագործությունների վրա՝ մզկիթների, գերեզմանների, պատմական հուշարձանների ավերման վրա և նշել է, որ այդ հանցագործությունները անտեսվում են համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների կողմից։ Նա Արեւմտյան Ադրբեջանի համայնքի առջեւ խնդիր է դրել՝ համաշխարհային հանրության ուշադրությանը ներկայացնել հայերի կողմից մեր նյութական եւ մշակութային ժառանգության դեմ կատարված հանցագործությունների մասին։

Պատմական Իրավան քաղաքը բաղկացած էր չորս մասից. Իրևանի ամրոց, Շեհեր, Թեփեբաշի և Դեմիրբուլագ թաղամասեր։ Իրավանի ամրոցից ու նրա բոլոր շինություններից ոչ մի հետք չի մնացել։ Այն տարածքում, որն այսօր հայերը անվանում են Հանրապետության հրապարակ, եղել են Զալ-խանի հրապարակը, Զալ-խանի մզկիթը և Զալ-խանի բաղնիքը։ 2003 թվականին այս տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են Զալ-խանի մզկիթի և Զալ-խանի բաղնիքի ավերակները։ Հայերը հապճեպ ամեն ինչ թաղեցին, որպեսզի ոչ ոք չիմանա, որ այդ շինությունները մեզ են պատկանում։ Դեմիրբուլաղն այժմ կոչվում է Քարհանքի թաղ, և այնտեղ ադրբեջանցիների տներում հիմա հայեր են ապրում: Որպեսզի ոչնչացնել Թեփեբաշիի շրջանում մեր հետքերը՝ Հայաստանի կառավարությունը նոր ծրագիր է իրականացնում։

Իրականում, եթե այսօր Ղարաբաղի տնտեսական գոտում ապրում է հայ համայնքը, և Ադրբեջանի պետությունը երաշխավորում է հայերի անվտանգ ապրելակերպը, ապա հայկական պետությունն էլ պետք է փոխադարձաբար ճանաչի Արևմտյան Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցների այս տարածքում կոմպակտ ապրելու իրավունքը և երաշխավորի նրանց անվտանգությունը։ Արևմտյան Ադրբեջանում կա 499 գյուղ, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, այսօր ամայի են և գտնվում են կիսաքանդ վիճակում։ Մինչ ներկա ժամանակը հայկականացվել է ադրբեջանցիներին պատկանող 702 տեղանուն։

Միայն Արեւմտյան Զանգեզուրում ադրբեջանցիները կոմպակտ ապրում էին 70-ից ավելի գյուղերում։ Ադրբեջանցիները ապրում էին նաև Գյոյչա լճի ավազանի կոմպակտ տարածքում։ Արեւմտյան Ադրբեջանում կար 734 գյուղ, որտեղ ժամանակին ապրել են մեր հայրենակիցները, իսկ այժմ այդ գյուղերը վերաբնակեցված են հայերով։ Առավել ևս, ինչպես ասել է նախագահը, Հայաստանում այժմ նկատվում է հայաթափում, մարդիկ հեռանում են այնտեղից, այն ֆոնի վրա, որ երկրում տիրում է անտանելի քաղաքական իրավիճակ, բռնաճնշումներ և տնտեսական դժվարություններ՝ չկա բնակչության բնական աճ։ Հետևաբար մենք պետք է ակտիվորեն աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգի վրա»,- ասվում է Նազիմ Մուստաֆայի հոդվածում։
Zinvor.info

Հեշթեգներ. Արեւմտյան-Զանգեզուր   Ադրբեջան  


Լրահոս