Բիրոլ Աքգյուն. Զանգեզուրի միջանցքի բացմամբ՝ կբացվի արևելք-արևմուտք երթուղի Թուրքիայի միջով
  Բիրոլ Աքգյուն.  Զանգեզուրի միջանցքի բացմամբ՝ կբացվի արևելք-արևմուտք երթուղի Թուրքիայի միջով
12:42     01 11 2025    
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը վաղուց դուրս է եկել պարզ կարգախոսի շրջանակներից և վերածվել է աշխարհաքաղաքական միասնության։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը՝ Եվրասիական երիտասարդ ձեռներեցների ֆորումի (EYBF2025) նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները առաջընթաց են ապրել Կասպից ծովից արևելք և զարգացել են Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) շրջանակներում ինտեգրման մակարդակի.

«Մեր գտնվելու տարածաշրջանը կդառնա փոփոխվող աշխարհակարգի ամենակարևորներից մեկը, քանի որ հենց այստեղով է անցնում Միջին միջանցքը։ Զանգեզուրի միջանցքի բացմամբ՝ կբացվի արևելք-արևմուտք երթուղի Թուրքիայի միջով։ Հաջորդ տասը տարիների ընթացքում մենք կդառնանք այս գործընթացների առաջընթացի ականատեսը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս