Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հաղթանակի օրվա՝ նոյեմբերի 8-ի հինգերորդ տարելիցի կապակցությամբ
 Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հաղթանակի օրվա՝ նոյեմբերի 8-ի հինգերորդ տարելիցի կապակցությամբ
18:02     31 10 2025    
Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա հինգերորդ տարելիցի կապակցությամբ։

Zinvor.info-յի հաղորդմամբ, հայտարարության մեջ ասվում է.

«2025 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական ժողովուրդը մեծ ազգային հպարտության զգացումով կնշի Հաղթանակի օրը, որը նշանավորում է՝ տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության վերականգնման երկարատև պայքարի վճռական փուլի ավարտը։

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին 44-օրյա Հայրենական պատերազմում ձեռք բերված հաղթանակը՝ մեր ազգային պատմության ամենապատվավոր և ճակատագրական իրադարձություններից մեկն է:

Օկուպացված տարածքներում անօրինական բնակեցման քաղաքականության ընդլայնումը, բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը, հայ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները «նոր տարածքների համար նոր պատերազմի» մասին և այլ հայտարարություններն ու գործողությունները բացահայտեցին օկուպանտ պետության իրական մտադրությունները:

Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսը, նշելով Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի պատմական նշանակությունը, վերահաստատում է իր հանձնառությունը՝ մեր պետության անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանը: Միլլի Մեջլիսը, հայտարարելով իր աջակցության մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և համագործակցության մթնոլորտ ստեղծելուն, կոչ է անում մեր ժողովրդին՝ ավելի սերտորեն համախմբվել իր առաջնորդի շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հաղթանակ  


Լրահոս