Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները այցելել են Զանգիլանում կառուցվող երկաթուղային կայարան
  Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները այցելել են Զանգիլանում կառուցվող երկաթուղային կայարան
14:37     31 10 2025    
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները այցելել են՝ Զանգիլանի շրջանում կառուցվող «Հաքքարի» երկաթուղային կայարան։


Zinvor.info-յի փոխանցմամբ, դիվանագետներին տեղեկատվություն է ներկայացվել՝ շինարարական աշխատանքների ընթացքի, երկաթուղային գծերի և կայարանի ենթակառուցվածքների շինարարության, ինչպես նաև նախագծի հետագա զարգացման պլանների մասին։

Նշվում է, որ «Հաքքարի» կայարանով անցնող երկաթուղին կդառնա Զանգեզուրի միջանցքի մաս (ներառյալ դրա 42-րդ TRIPP հատվածը, որը կանցնի Հայաստանի տարածքով) և Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ։
Պատվիրակության կազմում են՝ 51 երկրների և 12 միջազգային կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ։

Պատվիրակությանը ուղեկցում է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նշենք, որ սա դիվանագիտական կորպուսի թվով 20-րդ այցն է Ադրբեջանի ազատագրված շրջաններ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգիլան  


Լրահոս