Հաջիև. Հայաստանը և Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության պայմաններում
  Հաջիև. Հայաստանը և Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության պայմաններում
17:42     31 10 2025    
Վաշինգտոնյան գագաթնաժողովը քաղաքական աջակցություն ցուցաբերեց խաղաղության գործընթացին։

Zinvor.info-յի, հաղորդմամբ, այս մասին Զանգիլանի Կոնգրեսի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հիքմեթ Հաջիևը ընդգծել է, որ գագաթնաժողովի հիմնական նպատակը խաղաղության ապահովումն էր. «Մեր նպատակը խաղաղության հասնելն էր։ Մենք նաև շնորհակալ ենք ԱՄՆ վարչակազմին, նախագահ Թրամփին և նրա ողջ թիմին՝ խաղաղության առաջխաղացման գործում ցուցաբերած քաղաքական աջակցության համար»։

Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը գտնվում են խաղաղության հաստատման գործընթացում. «Ներկայումս Հայաստանը և Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության պայմաններում, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո ոչ մի երկիր չգիտեր, թե ինչ է խաղաղությունը։ Այդուհանդերձ, մենք գտնվում ենք խաղաղության հաստատման գործընթացում։ Պատերազմ հայտարարելը շատ հեշտ է, քանի որ այն ենթադրում է արյունահեղություն, ավերածություններ և այդ բոլոր սարսափելի բաները։ Սակայն այս ժամանակահատվածում խաղաղություն հաստատելը և խաղաղության պայմաններում ապրելուն սովորելը չափազանց դժվար է»։

Ճեպազրույցի ժամանակ Հիքմեթ Հաջիևը ընդգծել է՝ խաղաղության գործընթացի խորությունը, տարածաշրջանում ամուր կայունության ապահովման կարևորությունը և այս ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Հաջիևը նշել է նաև, որ Զանգեզուրի միջանցքը Եվրասիայի տրանսպորտային քարտեզը փոխելու ներուժ ունի։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս