Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են անկացվող վերականգնման և շինարարական աշխատանքներին, ինչպես նաև նախկին հարկադիր վերաբնակների հայրենի հողեր վերադարձի և այդ շրջաններում կյանքի վերականգնման գործընթացին։
Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ այս այցի ընթացքում օտարերկրյա դիվանագետները ծանոթացել են՝ Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններում կատարվող վերականգնման աշխատանքներին. «Բացի այդ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են՝ Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում կատարվող աշխատանքներին և մասնակցել են ճեպազրույցին։ Այս առումով այցը մեծ նշանակությւն ունի՝ դիվանագիտական կորպուսի և նրանց ներկայացրած երկրների դիրքորոշման համար»։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը 2021 թվականից ի վեր ինտենսիվորեն կառուցում է Հորադիզից մինչև Զանգիլան հատվածը՝ ներքին ռեսուրսներըի հաշվին. «Երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները, այդ թվում՝ թունելները, կառուցվում են ինտենսիվ տեմպերով: Մյուս հատվածում այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից՝ երկկողմանի հիմունքներով՝ Միացյալ Նահանգների հետ: Մենք հետևում ենք այս գործընթացներին: Քննարկվում է նաև՝ Նախչըվանի ավելի քան 188 կիլոմետր երկարությամբ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների իրագործմանը միջազգային գործընկերների ներգրավումը»: