Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտնում է Հայաստանի պաշտոնական հայտարարությունների կայքը։
Նշվում է, որ այս քաղաքացիները սույն գործով մեղադրյալ են ճանաչվել, և առաջին դատական նիստը նշանակված է 2023 թվականի հունվարի 19-ին։
Հակակոռուպցիոն դատարանը հիշեցրել է, որ դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ մեղադրվում են նաև ՀՀ նախկին նախագահի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, նրա դուստրը՝ Անին և որդին՝ Նարեկը։ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Անի և Նարեկ Սարգսյանները տնային կալանքի տակ են: