Իլհամ Ալիևը. «Մենք դեսպանություն ենք բացում Տիրանայում, և սա մեր համագործակցության կարևոր ցուցիչ է»
  Իլհամ Ալիևը.  «Մենք դեսպանություն ենք բացում Տիրանայում, և սա մեր համագործակցության կարևոր ցուցիչ է»
16:32     08 12 2022    
Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամայի հետ։

Ըստ Zinvor.info-յի՝ ողջունելով հյուրին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.

-Բարի գալուստ: Ես շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնելու համար: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ալբանիա կատարած այցիս ընթացքում ինձ ցուցաբերած հյուրընկալության համար։ Ինչպես պայմանավորվել էինք, մենք շարունակելու ենք ակտիվ երկխոսությունը։ Ձեր այցը արդեն համաձայնեցված հարցերի առաջընթացին հետևելու բնույթ է կրում: Մեր թիմերը ակտիվ աշխատում են։ Մեր կապերն ամրապնդվում են, նոր հնարավորություններ են ի հայտ գալիս։ Ինչպես արդեն տեղեկացրել եմ, մենք Տիրանայում դեսպանություն ենք բացում, և դա մեր համագործակցության կարևոր ցուցիչ է։ Գործնական տեսանկյունից սա մեզ հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալ Ձեր երկրում տեղի ունեցող գործընթացներին։ Միևնույն ժամանակ, դա մեզ թույլ կտա էլ ավելի արդյունավետ լինել մեր երկկողմ օրակարգում։ Նորից բարի գալուստ:

Zinvor.info

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ազերթաջ գործակալությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս