Այս մասին հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը։
Մայիսի 16-ին Ադրբեջանի Հանրապետության Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը մասնակցել է՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստին, որը տեղի է ունեցել Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում:
Միջոցառումից առաջ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որից հետո նիստը սկսել է իր աշխատանքը։
Նիատում քննարկման հիմնական թեման է դարձել՝ միջազգային ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցագործության և կիբեռհանցագործության, կրոնական ծայրահեղականության և արմատականության, ԱՊՀ տարածքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի կարևորությունը, ինչպես նաև հատուկ ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը՝ տարածաշրջանի երկրների առջև ծառացած արտաքին սպառնալիքները ժամանակին չեզոքացնելու նպատակով։