Ադրբեջանական բանակը սպառազինությունն ու տեխնիկան փոխադրում է գարուն-ամառ ռեժիմի
 Ադրբեջանական բանակը սպառազինությունն ու տեխնիկան փոխադրում է գարուն-ամառ ռեժիմի
12:22     16 05 2025    
2025 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի բոլոր զորատեսաներերում և զորամասերում իրականացվել են համալիր միջոցառումներ՝ սպառազինության, մարտական և հատուկ տեխնիկայի, ինչպես նաև ավիացիոն միջոցների գարուն-ամառ շահագործման ռեժիմի փոխադրելու համար:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Գարնանային և ամառային ժամանակահատվածում սպառազինության և տեխնիկայի անխափան և կայուն աշխատանքն ապահովելու համար, զորամասերում գործող տեխնիկական սպասարկման կետերում, հաշվի առնելով կլիմայական պայմանների առանձնահատկությունները, փոխարինվել են վառելիքներն ու քսանյութերը, ստուգվել է էլեկտրական համակարգերի վիճակը, իրականացվել է տեխնիկայի սեզոնային սպասարկում։

Անցկացվող միջոցառումների շրջանակներում զորամասերը կենտրոնացված կերպով լիովին ապահովվել են բոլոր անհրաժեշտ պահեստամասերով և սարքավորումներով։

Հարկ է նշել, որ ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման, ինչպես նաև սպառազինության և տեխնիկայի գարուն-ամառ շահագործման ռեժիմի անցնելու հետ կապված՝ մարտական պատրաստության բարձր մակարդակի պահպանմանն ուղղված բոլոր նախատեսված միջոցառումներն իրականացվել են անվտանգության կանոնների պահպանմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս