Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով կայացած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որին նրանք տիրապետում են, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։
Դատական նիստին մասնակցել են՝ մեղադրյալները, նրանց պաշտպանները, տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։
Զեկույցում ասվում է, որ հայկական բանակը Ղարաբաղում նրա կողմից բռնազաված բոլոր տարածքներից վտարել է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, պատանդ վերցրել խաղաղ բնակիչներին և գնդակահարել փախչել փորձող մարդկանց։ Կազմակերպության զեկույցը պարունակում է քաղաքացիական գույքի լայնածավալ թալանի և ոչնչացման, 1993 թվականի հուլիսին հայկական բանակի կողմից Աղդամի բռնազավթման և քաղաքի թալանման մանրամասներ։
Փաստաթղթում նշվում է Հայաստանի զինված ուժերի մասնակցությունը Ղարաբաղում ռազմական գործողություններին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի խաղաղ բնակչության գնդակոծությունն ու ռմբակոծությունը հանգեցրել են մարդկանց հարկադիր տեղահանմանը։ «Խաղաղ բնակիչներին պատանդ են վերցրել, թալանել և այրել են նրանց ունեցվածքը», - ասվում է զեկույցում։
Դատավարությունը կշարունակվի մայիսի 19-ին։