Իլհամ Ալիև. Ադրբեջանը միշտ աջակցել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը միշտ աջակցել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը
09:18     26 11 2022    
Ադրբեջանը միշտ հանդես է եկել բոլոր երկրների տարածքային ամբողջականության օգտին և հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում՝ պատասխանելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին հարցին։

«Կարծում եմ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու: Մենք ներգրավված չենք դրանում։ Եվ մենք տեղեկատվություն ենք ստանում բաց աղբյուրներից։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս հակամարտության հետ կապված միջազգային զարգացումները միանգամայն անկանխատեսելի են։ Ամենակարևոր հարցն այն է, թե երբ և ինչպես կավարտվի այն: Աշխարհում շատ բան կախված կլինի դրանից: Այնպես որ, իմ կողմից շատ անպատասխանատու կլիներ մեկնաբանել, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Դա կախված է մի շարք գործոններից՝ Ռուսաստանի կառավարության քաղաքականությունից, Ուկրաինայի կառավարության քաղաքականությունից և արևմտյան դաշինքից, որն աջակցում է ուկրաինական բանակին»,- ասել է պետության ղեկավարը։

«Պետք է հասկանալ, որ պատերազմը պետք է ավարտվի»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը։ -Կարծում եմ՝ սա առաջնահերթություն է։ Եվ, իհարկե, Ադրբեջանը բոլոր միջազգային հարթակներում հանդես է եկել բոլոր երկրների տարածքային ամբողջականության օգտին, և մենք հավատարիմ ենք մնում այդ դիրքորոշմանը։ Մենք ինքներս ենք տուժել տարածքային ամբողջականության խախտումից։ Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։ Մյուս կողմից, կա ընտրովի մոտեցում տարբեր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս