Զանգեզուրի միջանցքը շահեկան հնարավորություն կլինի բոլոր երկրների համար. Իլհամ Ալիև
 Զանգեզուրի միջանցքը շահեկան հնարավորություն կլինի բոլոր երկրների համար.  Իլհամ Ալիև
09:00     26 11 2022    
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը և Թուրքիան հանդես են եկել լայն տարածաշրջանային համագործակցության օգտին՝ ներառյալ կոմունիկացիոն նախագծերը, բայց չսահմանափակվելով միայն դրանցով: Դրա համար էլ, մենք սկսեցինք իրականացնել 3+3 բանաձևը։

Այդ մասին, ըստ Zinvor.info-յի, նոյեմբերի 25-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։

Խոսելով Զանգեզուրի միջանցքի նշանակության մասին՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ այդ երթուղին ավելի շատ համապատասխանում է Հայաստանի շահերին, քանի որ Ադրբեջանն արդեն օգտվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց։

«Երբ մենք կոչ էինք անում բացել Զանգեզուրի միջանցքը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դեռ չէր սկսվել, և Չինաստանից Եվրոպա տանող ավանդական ճանապարհը դեռ փակված չէր։ Հիմա իրավիճակն այլ է, և Զանգեզուրի միջանցքը ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել։ Սա շահեկան հնարավորություն կլինի բոլոր երկրների համար, քանի որ երկաթուղային երթուղու մի մասը Ջուլֆայով կանցնի Իրան, որտեղ առկա է Ադրբեջանը ադրբեջանական Նախչըվան անկլավին կապող երկաթուղային ճյուղ:

Դա նաև թույլ կտա Հայաստանին միանալ միջանցքին՝ ապահովելով Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապ, որը ներկայումս չկա և չի լինելու, քանի որ ստորգետնյա թունելներով երկաթգիծ կառուցելու համար կպահանջվի առնվազն 3-5 մլրդ դոլար։

Ո՞վ է նման գումար ներդնելու նախագծում։ Ոչ ոք: Հետևաբար, Հայաստանի համար Իրանի հետ երկաթուղային ճանապարհ ունենալու միակ հնարավորությունը Ադրբեջանի վրայով է, Ռուսաստանի հետ նույնպես՝ Ադրբեջանի տարածքով։ Զանգեզուրի միջանցքն ավելի շատ համապատասխանում է Հայաստանի շահերին, քան մեր, քանի որ Թուրքիայի հետ հաղորդակցվելու համար մենք օգտագործում ենք Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին, Վրաստանի ծովային նավահանգիստները, ոսկ Նախչըվանի հետ հաղորդակցության համար՝ Իրանի տարածքը։ Նախչըվանը սահմանակից է նաև Թուրքիային։ Մենք առաջարկել ենք 3+3 ձևաչափը՝ հաշվի առնելով այս բոլոր առավելությունները»,- ասել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս