Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը բարձրացվել են «Տագնապի» ազդանշանով - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը բարձրացվել են «Տագնապի» ազդանշանով -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:25     02 11 2022    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության հարավային սահմաններին հարող տարածքներում սկսվել են Հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժություններ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով։

Հատուկ նշանակության ուժերի հրամանատար Հիքմեթ Միրզոևի ղեկավարությամբ անցկացվող զորավարժությունների պլանի համաձայն՝ զորամասերը բարձրացվել են «Տագնապի» ազդանշանով։

Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության ուժերը, լքելով մշտական տեղակայման կետերը, շարժվել են դեպի օպերատիվ շրջաններ, լսվել են հրամանատարների զեկույզները և հստակեցվել են խնդիրները։ Զորավարժություններին ներգրավված զորամասերն ու ՌՕՈՒ և հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները կենտրոնացվել են համապատասխան օդանավակայաններում և շրջաններում։

Կազմակերպվել է փոխգործակցություն այլ տեսակի զորքերի հետ:

Պլանի համաձայն՝ զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ ռազմաօդային ուժերի և նրանց աջակցող հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ համագործակցությամբ։

Նշենք, որ զորավարժությունների շրջանակներում առանձին ստուգվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների որոշակի հատուկ պատրաստությունը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս