Ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին
 Ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին
12:50     22 10 2022    
Պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի 2022 թվականի համագործակցության ծրագրի շրջանակներում՝ ադրբեջանական բանակի զինծառայողները Հունգարիայում մասնակցել են «Միջազգային ռազմական դիտորդների դասընթացին»։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով։

Դասընթացի ընթացքում անցկացվել են դասախոսություններ և գործնական պարապմունքներ՝ ուսուցանելու ռազմական հակամարտությունների գոտում միջազգային ռազմական դիտորդների գործունեությունն ու վարքագիծը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողներին շնորհվել են դիպլոմեր։

Նշենք, որ միջազգային դասընթացին ներգրավված էին 15 երկրների զինծառայողներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՈ  


Լրահոս