Գնդակոծվել են ադրբեջանական դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին
 Գնդակոծվել են ադրբեջանական դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին
10:35     04 10 2022    
Հոկտեմբերի 3 - ի լույս 4-ի գիշերը Բասարքեչարի շրջանի Սուբաթան, Յուխարը Շորժա և Իստիսու, Թովուզգալայի շրջանի Չինարլը, Քյոլագիր գյուղերում գտնվող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ գնդակոծության են ենթարկել Քելբաջարի շրջանի Զեյլիկ, Իստիսու, Զիվել, Թովուզի շրջանի Աղդամ և Գարալար գյուղերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ընդգծում է, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս