Իլհամ Ալիև. Սադրանքների համար ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա
  Իլհամ Ալիև.  Սադրանքների համար ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա
21:21     13 09 2022    
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով, հանդիպմանը քննարկվել են՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի զինված ուժերի կողմից երկու երկրների սահմանին Քելբեջարի, Լաչինի և Զանգիլանի ուղղություններով իրականացված լայնածավալ սադրանքները։

Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պատասխան քայլեր է ձեռնարկել Հայաստանի այս սադրանքների հետ կապված և սադրանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Զրույցի ընթացքում ընդգծվել է՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շարունակման կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս