ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները
 ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները
21:17     13 09 2022    
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի զինված ուժերը լայնածավալ սադրանք են իրականացրել՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբեջարի, Լաչինի և Զանգիլանի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով, լայնածավալ սադրանքը կանխելու ժամանակ զոհվել է 50 ադրբեջանցի զինծառայող, այդ թվում՝ ադրբեջանական բանակի 42 և Պետական սահմանապահ ծառայության 8 զինծառայող:

Խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և մերձավորներին։

Մեր նահատակների արյունն անվրեժ չի մնացել:

Նահատակ զինծառայողների ցուցակը հանրությանը կներկայացվի ավելի ուշ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս