Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ խորհրդակցությանը մասնակցել են՝ փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև տեսակապի միջոցով՝ ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի և միավորումների հրամանատարներ։
Խորհրդակցությանը մանրամասն վերլուծվել են՝ օպերատիվ իրավիճակը և ներկա իրավիճակը ադրբեջանա-հայկական պետական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքում։
Ընդգծելով վերջին շրջանում Հայաստանի զիված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի ինտենսիվ գնդակոծության հետևանքով առաջացող լարվածությունը՝ Քելբեջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ՝ պաշտպանության նախարարը հրամայել է միշտ պատրաստ լինել ցանկացած սադրանքի անհապաղ և վճռական կանխմանը:
Զ.Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց՝ պլանին համապատասխան ստորաբաժանումներում ձմռան նախապատրաստման աշխատանքների ավարտման, ինչպես նաև, մասնավորապես լեռնային շրջաններում տեղակայված ստորաբաժանումներին անհրաժեշտ ռեսուրսների մատակարարման վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին պաշտոնատար անձանց կոնկրետ հանձնարարականներ են տրվել՝ կապված զորքերում ծառայության կազմակերպման, ծառայողական և սոցիալական պայմանների հետագա բարելավման, ինչպես նաև ինժեներա-բժշկական ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների շարունակման հետ։