Պետական սահմանին հայերը կրակել են շինարարական տեխնիկայի վրա. ԼՈՒՍԱՆԿԱՐ
 Պետական սահմանին հայերը կրակել են շինարարական տեխնիկայի վրա.  ԼՈՒՍԱՆԿԱՐ
13:06     07 09 2022    
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 08:10-ից մինչև 12:40-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական պետական սահմանին Գարաքիլիսայի շրջանի Նորավան բնակավայրում տեղակայված դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Քելբաջարի շրջանի Ահմեդլի գյուղի ուղղությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, արդյունքում գնդակոծվել է նաև քաղաքացիական ընկերությանը պատկանող տեխնիկան, որը ներգրավված է ճանապարհային աշխատանքներում՝ նշված ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումներին ապահովելու համար:

Չնայած տեխնիկան վնասվել է, զոհեր և վիրավորներ չկան։

Հայկական զինված ուժերի կողմից հետագա սադրանքները կանխելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։

Օպերատիվ իրավիճակը գտնվում է ԱՀ առաջապահ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ։

Նշվում է, որ պետական սահմանին ցանկացած լարվածության պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:



Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս