Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, թերթը պնդում է, որ ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիև-Փաշինյան-Պուտին ձևաչափով:
«Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիևը պատրաստվում է կտրուկ դնել Զանգեզուրի միջանցքի հարցը: Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախչըվանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման և հարակից այլ հարցերի լուծման ժամկետը: Ռուսները կարծում են, որ Ալիևը վճռական է տրամադրված և մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին և թույլ տալ, որ նա ժամանակ ձգի», - գրում է թերթը։