«Ծովի գավաթ» մրցույթում կատարվել են հերթական փուլի առաջադրանքները
 «Ծովի գավաթ» մրցույթում կատարվել են հերթական փուլի առաջադրանքները
09:22     20 08 2022    
«Միջազգային բանակային խաղեր-2022»-ի շրջանակներում՝ Կասպից ծովում Ադրբեջանի տարածքային ջրերում անցկացվող «Ծովի գավաթ» մրցույթում կատարվել են հերթական փուլի առաջադրանքները:

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ «Ծովային պատրաստության» փուլում զինվորական նավաստիները կատարել են «Նավի խարսխում» վարժանքը:

Մրցավարական հանձնաժողովի որոշմամբ այս փուլում առաջին տեղն է զբաղեցրել Իրանի թիմը, որը վաստակել է 40 միավոր, երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 38 միավորով, իսկ Ադրբեջանի և Ղազախստանի թիմերը 32-ական միավորով զբաղեցրել են երրորդ տեղը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ծովի-գավաթ   ՊՆ  


Լրահոս