Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ուղղաթիռային ստորաբաժանումների հետ վարժանքներ են անցկացվել - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ուղղաթիռային ստորաբաժանումների հետ վարժանքներ են անցկացվել -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:17     19 08 2022    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված մարտական պատրաստության պլանի համաձայն՝ վարժանքներ են անցկացվել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ուղղաթիռային ստորաբաժանումների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին, վարժանքների սցենարի համաձայն՝ ուղղաթիռները, թռիչք իրականացնելով հենակետային օդանավակայաններից, զորավարժարաններում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները։

Ուղղաթիռների անձնակազմերը հաջողությամբ կատարել են վարժանքների ընթացքում առաջադրված խնդիրները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌՕՈՒ  


Լրահոս