Շարունակվում է «Դիպուկահարային սահման» միջազգային մրցույթը
 Շարունակվում է «Դիպուկահարային սահման» միջազգային մրցույթը
15:17     19 08 2022    
Իրանի Իսլամական Հանրապետության Յազդ քաղաքում անցկացվող «Դիպուկահարային սահման» մրցույթում թիմերը կատարել են հերթական հրաձգություն։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ում։

Զորավարժությունների պայմաններին համապատասխան՝ զինծառայողները հաղթահարել են արգելապատնեշը և դիպուկահար հրացաններից կրակ բացել 300-600 մետր հեռավորության վրա գտնվող թիրախների ուղղությամբ։

Առաջին փուլի պայմանների համաձայն՝ մասնակից երկրների դիպուկահարները պայքարում են անհատական հաշվարկով։

Նշենք, որ «Միջազգային բանակային խաղեր 2022»-ի շրջանակներում անցկացվող «Դիպուկահարային սահման» մրցույթը կշարունակվի մինչև օգոստոսի 27-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Մրցույթ  


Լրահոս