Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ Ֆարիզ Իսմայիլզադեն՝ «Գլոբալ Հարավի և Արևմուտքի վերելքը. Ադրբեջանի դերը, համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ» թեմայով քննարկումների ժամանակ:
«Հնդկաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, զինումը, հրթիռների և այլ սարքավորումների մատակարարումը խնդիր է ստեղծում մեր ազգային անվտանգության համար», - նշել է նա։
Իսմայիլզադեի խոսքով՝ Ադրբեջանի հեղինակությունը աշխարհում արագորեն աճում է։
«Հատկապես COP29-ի ընթացքում, Չմիավորման շարժման կազմակերպությունում նախագահության ընթացքում և բազմակողմ դիվանագիտության այլ ոլորտներում, Ադրբեջանի նկատմամբ հարգանքը զգալիորեն աճել է։ Սա ադրբեջանցի դիվանագետների նվաճումն է», - ասել է Իսմայիլզադեն։