Բաքուն և Անկարան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցերը
 Բաքուն և Անկարան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցերը
14:09     14 05 2025    
Մայիսի 13-ին Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հանդիպել է՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Անվտանգության խորհրդից, հանդիպմանը մասնակցել է նաև՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ռամիլ Ուսուբովը հույս է հայտնել, որ Օքայ Մեմիշի այցը և այցի ընթացքում նրանց կողմից անցկացրած հանդիպումները, մասնավորապես՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, կնպաստեն՝ Թուրքիայում և Ադրբեջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։

Օքայ Մեմիշը ընդգծել է, որ նման քննարկումները մեծ դեր են խաղում անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման գործում և հայտարարել, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Անկարա  


Լրահոս