Ի.Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին
  Ի.Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին
12:44     14 05 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյային։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:

Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Սանտյագո Պենյային և Պարագվայի ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ադրբեջանա-պարագվայական բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ ի շահ երկու ժողովուրդների, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հիմքերով համագործակցությունը։ Իլհամ Ալիևը բարեկամ Պարագվայի ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պարագվայ