Զաքիր Հասանովը և Օքայ Մեմիշը քննարկել են ռազմական կապերը
 Զաքիր Հասանովը և Օքայ Մեմիշը քննարկել են ռազմական կապերը
09:47     14 05 2025    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է՝ պաշտոնական այցով մեր երկրում գտնվող, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի հետ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել՝ Օ. Մեմիշի մեր երկիր կատարած այցի կապակցությամբ։ Զ. Հասանովը նշել է, որ պետությունների ղեկավարների միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները մեծ ներդրում են ունենում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության մեջ, և հենց դրա շնորհիվ է, որ մեր ռազմական կապերը այսօր գտնվում են զարգացման բարձր մակարդակի վրա։

Զ. Հասանովը մասնավորապես ընդգծել է, որ այս տարի երկու եղբայրական երկրների զինծառայողների մասնակցությամբ համատեղ զորավարժությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Օ. Մեմիշը պաշտպանության նախարարին է փոխանցել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ողջույնները։ Նա նշել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Օքայ-Մեմիշ