ՊՆ. Ադրբեջանական բանակը պատրաստ է կանխել ցանկացած սադրանք - ՏԵՍԱՆՅՈՒԹ
  ՊՆ.  Ադրբեջանական բանակը պատրաստ է կանխել ցանկացած սադրանք -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:23     18 08 2022    
Ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա անխափան ծառայություն, մեր օդային տարածքը մշտապես վերահսկվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

ՀՕՊ ստորաբաժանումների բարձր մարտական պատրաստականության և զգոնության շնորհիվ օգոստոսի 13-ին Շուշա քաղաքի մերձակայքում հայտնաբերվել, հատուկ մեթոդով իջեցվել և առգրավվել է՝ մեր ստորաբաժանումների դիրքերի վրայով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձեր կատարող, հայկական ապօրինի զինված կազմավորումների կվադրոկոպտերը:

Ադրբեջանա-հայկական պետական սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանական բանակի անձնակազմը պատրաստ է կանխել ցանկացած սադրանք։

Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս