Նախագահ. Այս տարվա հինգ ամսում Ադրբեջանով տարանցումն աճել է ավելի քան 30 տոկոսով
  Նախագահ.  Այս տարվա հինգ ամսում Ադրբեջանով տարանցումն աճել է ավելի քան 30 տոկոսով
09:00     24 07 2022    
«Այս տարվա միայն առաջին հինգ ամսում Ադրբեջանով տարանցումն աճել է ավելի քան 30 տոկոսով»։

Այս մասին, ըստ «Ազերթաջ»-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, մեր հարևանների հետ համատեղ իրականացված նախագծերը՝ Եվրոպայի և Ադրբեջանի երկաթուղային համակարգերը միացնելու ուղղությամբ, Ադրբեջանով անցնող բեռների աճող ծավալը, փոխադրումների ոլորտում մեծ ներուժ կա։ Մենք կարծում ենք, որ սա միայն սկիզբն է, քանի որ այստեղ առկա է մեծ ներուժ»,- ասել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս